
Փարիզում ձերբակալվել է ֆուտբոլի շուրջ 40 երկրպագու

Փարիզում «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի ազգային հավաքականի և Դանիայի հավաքականի միջև կայացած խաղի ընթացքում շուրջ 40 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Փարիզի ոստիկանությանը:
Նշվում է, որ ֆուտբոլի Դանիայի հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում հաղթել է Ֆրանսիայի հավաքականին։ Խաղն ավարտվել է 2։1 հաշվով:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է 39 քաղաքացի, որոնք ներգրավված են եղել գործողություններում:
Նախորդ շաբաթ օրը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում իսպանական «Ռեալը» 1:0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»: Ոստիկանների և երկրպագուների միջև բախում է սկսվել, քանի որ երկրպագուներից ոմանք կեղծ տոմսերով են փորձել մտնել մարզադաշտ: