Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր կստեղծեն կործանիչների աջակցության համար

Ճապոնիան անօդաչու թռչող սարքեր կմշակի, որոնք կարող են աջակցել հաջորդ սերնդի կործանիչներին: Մշակումը կիրականացվի ԱՄՆ-ի հետ համատեղ՝ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության շրջանակներում, հաղորդում է ճապոնական Նիկեյ թերթը։

Անօդաչու սարքերը տեղեկություններ կհավաքեն հակառակորդի ինքնաթիռների մասին, կփոխանակեն դրանք միմյանց և կառավարվող կործանիչի հետ, իսկ հրթիռներով զինված լինելու դեպքում նրանք կկարողանան կրակ արձակել:

Մինչեւ 2025 թվականը կմշակվի անօդաչու սարքի թեստային տարբերակը, իսկ 2026 թվականից Ճապոնիան կսկսի ստեղծել հիմնական տարբերակը։ Մինչեւ 2035 թվականը կսկսվի բանակի վերազինումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930