
Ուկրաինան Հնդկաստանին խնդրել է իր անվտանգությունը երաշխավորող երկիր դառնալ

Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով դառնալ իր անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, ինչպես նաև մասնակցել երկրի վերականգնման գործընթացին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է The Hindu թերթը:
«Մենք նաև ակնկալում ենք, որ պատերազմից հետո Հնդկաստանն ակտիվ կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը: Ուկրաինան Հնդկաստանից հումանիտար օգնություն է սպասում, ակնկալում է տեխնիկական և ֆինանսական աջակցություն»,-գրում է թերթը: