
Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Եվրոպա գազի մատակարարման նոր երթուղին

Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ): Այդ մասին գրում է Milliyet թերթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ չի բացառել ապագայում ռուսաստանյան գազի եվրոպական էմբարգո սահմանելու հնարավորությունը, նշելով, որ ամեն բան կախված է լինելու Ուկրաինայում իրադրության զարգացումից:
«Եվրոպական միության եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության նպատակով հանդիպումը երեք տարի անց կայացել է մայիսի 31-ին Անկարայում:
Ի թիվս այլ հարցերի, երբ հանդիպմանը քննարկվել է, որ Եվրոպան բանակցություններ է վարում Ադրբեջանից եւ Թուրքմենստանից գազի մատակարարումների շուրջ իր էներգետիկական պահանջները բավարարելու համար, թուրքական պատվիրակությունը հիշեցրել է այն անհրաժեշտության մասին, որ գազը պետք է անցնի Հարավային գազային միջանցքով»,-գրում է թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: