Ֆրանսիան և նրա դաշնակիցները ավարտել են «Տաբուկա» գործողությունը Մալիում
Ֆրանսիան հայտարարել է Մալիում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «Տաբուկա» գործողությունը եվրոպական դաշնակիցներ հետ համատեղ պաշտոնապես ավարտելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Պասկալ Յանիին:
«Սահելում ֆրանսիական ռազմական ստրատեգիայի վերակառուցումը, որի մասին որոշումն ընդունվել է եվրոպական եւ հյուսիսամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, հանգեցրել է Մալիում հունիսի 30-ից «Տաբուկա» օպերատիվ խմբի գործողությունների ավարտմանը»,-գործակալությունը մեջբերում է Յանիի խոսքը:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հաղորդել էր, որ Ֆրանսիան, «Տաբուկա» գործողության գծով նրա եվրոպական դաշնակիցները եւ Կանադան որոշել են նախաձեռնել Մալիից զորքերի համակարգված դուրսբերում այս երկրի անցումային իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով: Ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կտեւի չորսից մինչեւ վեց ամիս, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դրանից հետո Մալիի կառավարությունը Ֆրանսիային կոչ է արել՝ «Բարհան» եւ «Տաբուկա» օպերացիաներում գործարկված զորքերը դուրս բերել «առանց հապաղումների եւ Մալիի իշխանությունների հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: