
Մեծ Բրիտանիան ևս 1 մլրդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ կհատկացնի 1 մլրդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն: Այդ մասին հաղորդել է Evening Standard թերթը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի հայտարարությունը:
«Ուկրաինային աջակցելու համար հատկացված գումարն ուղղվելու էԿիեւի պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը, ներառյալ ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերը, անօդաչուները, նոր ինովացիոն սարքավորումը ռադիոէլեկտրոնային պայքարի համար եւ հազար միավոր կենսականորեն կարեւոր հանդերձանքը ուկրաինացի զինվորների համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հրատարակությունը նշում է, որ Մեծ Բրիտանիայի նոր պարտավորությունը Ուկրաինային ցուցաբերվող աջակցության փաթեթի մի մասն է, որը համաձայնեցվել է այժմ Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Մեծ Բրիտանիայի ընդհանուր տնտեսական եւ ռազմական օգնությունը Կիեւին 2022 թվականին կկազմի 3,8 մլրդ ֆունտ ստեռլինգ, նշում է թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: