
ՆԱՏՕ-ում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմադրամում ներդրումների շուրջ պարտավորությունները

ՆԱՏՕ-ի 22 պետությունների ղեկավարները հունիսի 30-ին Մադրիդի գագաթնաժողովում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ նամակները, հիմնադրամ, որն ստեղծվել է անցյալ տարի՝ 1 միլարդ դոլար նպատակային ծավալով: Ստորագրման արարողությունը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
«Այս հիմնադրամը կդառնա դաշինքի առաջին բազմազգ ռազմական նորաստեղծական հիմնադրամը, որը նպատակամղված է 1 միլարդ դոլարի ներդրումներին՝ ստարտապների եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:- Այդ հիմնադրամը թույլ կտա ապահովել ռազմական տեխնոլոգիաների մշակումը, որոնք կնպաստեն մեր հասարակության փոխակերպմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: