Էկվադորի արևմուտքում 1 տոննայից ավելի կոկաին են առգրավել
Էկվադրում ավելի քան մեկ տոննա կոկաին են առգրավել Գուայաքիլ քաղաքի նավահանգստի տարածքում, քաղաք, որը գտնվում է հարավամերիկյան երկրի խաղաղօվկիանոսյան ափին: Այդ մասին հայտնել է հանրապետության ոստիկանությունը: «Գուայաքիլի նավահանգիստներից մեկում բեռնարկղների զննությունից հետո առգրավվել է մեկ տոննայից ավելի կոկաին, որը թաքցված է եղել բրնձի պարկերում»,- նշվում է Twitter-ում գերատեսչության էջում։ Բեռը պլանավորվել էր ուղարկել Նիդեռլանդներ:
Այս պահին իրավապահները փնտրում են թմրամաքսանենգության ցանցի կազմակերպման մասնակիցներին: Մաքսանենգները հաճախ են օգտագործում Էկվադորի տարածքը թմրանյութերը Հարավային Ամերիկայից տարածաշրջանի այլ երկրներ փոխադրելու համար՝ հետագայում Եվրոպա եւ ԱՄՆ առաքելու նպատակով: Տարեսկզբից հանրապետությունում ագրավել են ավելի քան 75 տոննա տարբեր թմրանյութեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: