Բաժիններ՝

ԵՀ-ի ղեկավարը կարծում է, որ Ուկրաինայի ուղին դեպի ԵՄ-ի կազմ կլինի երկարատև

Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանն անհնար էր երեւակայել հինգ ամիս առաջ, ուղին «դեպի Երոպայի դուռը» կլինի երկարատեւ: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսւլա ֆոն դեր Լյայենը՝ հուլիսի 1-ին տեսակապով հանդես գալով Գերագույն ռադայում։

«Հինգ ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ Ուկրաինան կդառնա ԵՄ-ի թեկնածու: Այսօր եկել է օրը, որպեսզի տոնվի Ուկրաինայի ընտրությունը եւ մայդանի մեծ հաղթանակը»,- ասել է նա: «Ուկրաինայի շարժումը եվրոպական ուղիով եւ Ուկրաինայի վերականգնումը կընթանան ձեռք ձեռքի տված: Ուկրաինան առաջա կընթանա, եւ ներդրումները կհորդան հեղեղով: Ներդրումների արդյունքն ուժեղացնելու եւ գործարար կլիման բարելավելու համար դրանք պետք է ուղեկցվեն բարենորոգումների նոր ալիքով: Դուք ստեղծել են հզոր հակակոռուպցիոն ռեժիմ, բայց այժմ այդ կառույցներին անհարժեշտ են գործիքներ եւ ճիշտ մարդիկ, որոնք պետք է հակակոռուպցիոն մարմիների ղակավարությունում նշանակվեն ամենակարճ ժամկետներում»,- շարունակել է ԵՀ-ի ղեկավարը:

Նա կարեւոր է համարում դատական համակարգի վերակացուցումը եւ օրենքների ընգդունումը, «որպեսզի վերացվի օլիգարխների վերահսկողությունն» Ուկրաինայի «տնտեսական եւ քաղաքական կյանքի նկատմամբ»: «Եկել է ժամանակը գործի դնելու բարենորոգումներն ու գործիքակազմերը»,- նշել է ֆոն դեր Լյայենը: «Այսօր ձեզ համար իմ գլխավոր կոչն է. առջեւում շատ երկար ճանապարհ է, բայց Եվրոպան կլինի ձեր կողմում այնքան ժամանակ, քանի դեռ չուք չեք գա Եվրոպա տանող դուռը»,- ասել է ԵՀ-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս