«Սա պետական դավաճանություն է. դուք ոչնչություն եք, այս հայրենիքը ձեզ համար չէ». Աբրահամ Գասպարյան
«Այս ամենը մինչև նոյեմբերի 9-ն է համաձայնեցված եղել: Այս թերուսը, որ ասում է՝ գնացի չսպասված որոշման, այդ ամբողջը համաձայնեցված է եղել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
«Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերությունում ասվում է՝ կողմերի համաձայնությամբ ԼՂ և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կտեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար: Միջազգային իրավունքի տեսանկյունից, ՀՀ սահմանադրությամբ, իրավական բոլոր նորմերի տեսանկյունից այս կետը պետական դավաճանության տակ է մտնում: Ի՞նչ է նշանակում՝ ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Դու ո՞ւմ հետ ես քննարկել այս հարցը: Ի վերջո, սա սահմանային խնդիր է, և Հայաստանի սահմաններին վերաբերող ցանկացած խնդիր պետք է անցնի պրոցեդուրա: Այսինքն՝ դու Հայաստանի սահմաններին վերաբերող խնդիրը փորձում ես տեղավորել ընդամենը բանավոր պայմանավորվածությունների շրջանակում, այնպես, ինչպես բանավոր պայմանավորվեցիր՝ մարդիկ եկան՝ Գորիս-Կապան ճանապարհը վերցրին»,- ընդգծեց նա:
Աբրահամ Գասպարյանը քարտեզի վրա ցույց տվեց, թե ինչ ողբերգական վիճակում ենք հայտնվելու դրանից հետո.
«Սա Գորիսն է, այստեղից դուրս ենք գալիս Տեղ խոշորացված համայնք, այնտեղից՝ միանգամից Աղավնո, հետո՝ Սուս, Բերձոր, հետո՝ Եղծահողով մինչև Լիսագոր, հետո՝ Շուշիի տակ ենք հայտնվում: Հիմա առաջարկվում է՝ Կոռնիձորից ճանապարհ է կառուցվում 32 կմ երկարությամբ, որը գալիս է գործող ճանապարհին զուգահեռ, շրջանցում է Աղավնոն, Սուսը և Բերձորը, գալիս է Հին Շենով, Մեծ Շենով և միանգամից միանում է Եղծահողին, որտեղից Լիսագոր, այնտեղից էլ Շուշիի տակով՝ միանգամից Ստեփանակերտ: Աղավնոյում, Սուսում և Բերձորում ապրող մեր հայրենակիցներին հերթական 1915թ. հայրենազրկում է սպառնում»:
Դիտարկմանը՝ Փաշինյանը նշել է, որ բնակիչներին կապահովեն տներով, նա արձագանքեց՝ դիմելով Փաշինյանին. «Քեզ ապահովիր տնով և ոչ այս երկրում, դու չես այս հայրենիքի տերը, կամ դու ո՞վ ես ընդհանրապես, որ որոշես՝ հայրենիքի ո՛ր հատվածը ում պետք է նվիրել: Այս երեք բնակավայրերում հայաթափում է սպասվում: Գորիս-Կապան ճանապարհը վերցնելիս Ադրբեջանը որևէ մեկից թույլտվություն խնդրե՞ց: Հիմա հայտարարել են, որ հուլիսի 1-ին Ադրբեջանի դրոշն են տեղադրելու Բերձորում: Տեղեկատվական պրիմիտիվ մանիպուլյացիա է տեղի ունենում, կուտ, որը, ցավոք, մեր ժողովրդի զավակների մեծ մասն ուտում է: Ասում են՝ մեկ տարի ժամանակ կա. Մարդը սպառնացել է, որ հուլիսի 1-ին այդտեղ դրոշ է դնելու, եթե եկավ-մտավ, և հերթական կոտորած եղավ, ռուսների հետ չկարողացար լեզու գտնել, կամ ուշացան, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Երբ Գորիս-Կապան մայրուղի էր մտնում, քեզ հարցրե՞ց, նույն կերպ էլ այստեղ է մտնելու: Սրան երբ գումարում ենք Մեղրիի երկայնքով 46 կիլոմետրանոց տրանսպորտային ճանապարհը, որի մասին նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերջին պարբերության մեջ նշված է՝ կողմերի համաձայնությամբ՝ կապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը. Նոր ուղիներ, բայց մենք ունեցել ենք, չէ՞, հին ուղիներ: Այսինքն՝ սկիզբ է դրվում Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի երկրորդ փուլին»:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը համախմբումն է. «Առաջին իսկ օրվանից ասել եմ՝ պետք է լինի մեծ կոնսոլիդացիա: Հրապարակում պայքարող քաղաքական թևերի ամբիցիաները, մեկը մյուսի հանդեպ ունեցած չարամտություն ասեմ, հաշիվներ ասեմ, պետք է չմաքրվի այդտեղ: Հիմա իրար հետ հաշիվներ մաքրելու ժամանակը չէ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ բոլորին ձեռնտու է այն թեզը, որ՝ թող անի, վերջում մենք կգանք. Արա՛, վերջը չի գալու, դուք չե՛ք գալու իշխանության: Էլ ի՞նչ տա, բան մնա՞ց տալու, մնաց Երևանը տա: Ով հայրենիքի հաշվին իր անդորրն է պաշտպանում, չի գալու իշխանության: Դրա համար պետք է լինի գիտամտավոր մեծ կոնսոլիդացիա: Եկեք՝ դուրս գանք այն թեզերից, որ՝ դե, եթե մի 300 հազար մարդ լցնենք հրապարակում, իշխանափոխություն կլինի. Լո՞ւրջ: Չի՛ լինելու 300 հազար, տղա՞ ես՝ գնա՝ 50 հազարով արա: Կարո՞ղ ես, ուրեմն՝ ճիշտ նարատիվներ ձևավորիր, ճիշտ մարտավարական քայլեր մշակիր, ճիշտ ռազմավարություն մշակիր, միևնույն երանգի վրա խաղալն արդյունք չտվեց, նշանակում է՝ դու ունես մեծ խաղալու դաշտ: Ես միշտ ասել եմ՝ ճիշտ, գրագետ աշխատանքի դեպքում 1 շաբաթ է պետք այս խեղվածին հեռացնելու համար: Պետք է գրագետ աշխատել»:
Նա շեշտեց՝ մինչև 2018թ. Հայաստանը անվտանգություն արտահանող երկիր էր. «ՆԱՏՕ-ն գալիս էր քեզ մոտ, ասում՝ ապրես, որ այսպես կադրային սպաներ ես մեծացնում, թեկուզ տալիս ես ինձ՝ վերապատրաստման, որ ամենակազմակերպվածն են, ամենահնարամիտը՝ Աֆղանստանից մինչև Բալկանյան թերակղզի: Հիմա դու ո՞վ ես, դու քո անվտանգությունն ես մուրում, և հերիք չէ՝ մուրում ես, մի հատ էլ ասում ես՝ ռուսն է մեղավոր, կամ սա, կա նա: Որքան դու դա ասես, Ադրբեջանն ավելի է նստելու Ռուսաստանի գիրկը ու քեզ շպրտի այս տարածաշրջանից: Սա է մեր իրողությունը: Համախմբվածությունը միակ ելքն է: Մեկ դերասանի թատրոն չի լինելու, պետք է դրանից վերանալ: Սա ի՞նչ խեղկատակություն է, դու քանի՞ անգամ ես գնացել Աղավնոյի բնակիչների աչքերին նայել: Ես այդ բառից գարշանք եմ ապրում, բայց եթե այդքան դուխով ես՝ գնա՝ Աղավնոյի գյուղապետ Չավուշյան Անդրանիկի աչքերի մեջ նայիր: Բերձո՞րն եք թալանում, չեք ամաչո՞ւմ, դուք տղամա՞րդ եք, դուք յուբկա հագած իբր տղաներ եք, դուք տղա չեք, ես ձեզ մարտահրավեր եմ նետում: Դուք խոսում եք 90-ականների թալանի մասի՞ն, դուք տեղով ոչնչություն եք, այս հայրենիքը ձեզ համար չէ, շատ է այս հայրենիքը ձեզ համար: Դուք պետք է լինեիք թափառական, գնչու, անհայրենիք, անթասիբ մի ցեղախումբ, որի համար այս պետականությունը շատով շատ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում