Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ից ԵՄ-ի կախվածության աճի. El Pais
Ուկրաինայի շուրջ իրադրությունը Եվրամիությանը մղում է էլ ավելի կախվածության ՆԱՏՕ-ից: Այս կարծիքն է շարադրված իսպանական El Pais թերթում հրապարակված հոդվածում։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ ռուսական հատուկ գործողությունը հեռացնում է Միության ռազմավարական ինքնավարության երազանքները: Դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Մադրիդում տեղի ունեցող գագաթնաժողովը ցրեց ԵՄ-ի գծով որոշ գործընկերների կասկածները ՆԱՏՕ-ի նպատակահամարության մասին, նշված է թերթում:
Կազմակերպությանը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության սոսկ չորս երկրներ՝ Ավստրիան, Իռլանդիան, Կիպրոսը եւ Մալթան, չեն մտնի դաշինքի կազմի մեջ: Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին ԵՄ-ն հարկադրված է որոնել անվտանգության նոր շրջանակներ, որոնք կարող են առաջարկել սոսկ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը:
Ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, Ռուսաստանի հիշատակումը դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգում որպես հիմական սպառնալիք կազմակերպության համար Եվրոպան վերածում է առճակատման տարածքի: Դրա հետ միաժամանակ ամերիկյան իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի լրացուցիչ ուժեր Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում տեղաբաշխելու մասին:
Ըստ որում հոդվածում ասված է գոյություն ունեցող տարաձայնությունների մասին երկու կազմակերպությունների միջեւ, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նրանք արդեն ավելի քան վեց ամիս է փորձում են համաձայնության գալ համատեղ հռչակագրի շուրջ, որը կնորացնի նրանց գոյակցության պայմանները:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի 28–30-ը տեղի է ունենցել Մադրիդում:
Դաշինքը մշակել եւ ընդունել է նոր Ռազմավարական հայեցակարգ՝ միջազգային ասպարեզում հրատապ իրադարձությունների եւ կազմակերպության զարգացման ռազմավարական հեռանկարների հաշվառմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: