Ֆինլանդիայում կարծում են, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև վստահությունը ժամանակի ընթացքում կվերականգնեն
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն համոզված է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վստահությունը մի օր կհաջողվի վերականգնել: Այս կարծիքը նա հայտնել է հուլիսի 1-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։
«Մեր սահմանում այժմ շատ հանգիստ է, իսկ մեր դեսպանությունը Մոսկվայում մնում է բաց,- նշել է ԱԳՆ ղեկավարը:- Մենք շատ ընտանիքներ ունենք սահմանի երկու կողմերում, մենք պետք է հիշեք այդ մասին մարդկային մակարդակում՝ անկախ տարաձայնություններից քաղաքական մակարդակում»:
«Ես համոզված եմ, որ երբեւիցե այդ վստահությունը կվերադառնա,- կարծում է Հաավիստոն,- բայց շատ բարդ է ասել , թե ինչպես եւ երբ»,- կարծում է Հաավիստոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: