Բաժիններ՝

Շանհայում կրկին բացել են Դիսնեյլենդը և ռեստորաններին թույլատրել են աշխատել

Շանհայի Դիսնեյլենդը հունիսի 30-ին բացվել է ավելի քան երեք ամիս ընդմիջումից հետո: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Պարկը փակել էին կորոնավիրուսի պատճառով:

Նրա աշխատանքը կրկին թույլատրել են քաղաքում համաճարակաբանական իրադրության բարելավումից հետո: Դիսնեյլենդի տոմս կարելի էր գնել հունիսի 29-ից: Մուտքի մոտ այցելուները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունք, որն արվել է ոչ ավել, քան 72 ժամ առաջ, ինչպես նաեւ կրել դիմակներ եւ չափել ջերմությունը: Նաեւ Շանհայում աստիճանաբար վերսկսել են սպասարկումը հասարակական սննդի հաստատություններում:

Ռեստորանները, որոնք գտնվում են այն շրջաններում, որտեղ բացակայում են համաճարակաբանական ռիսկի գոտիները, եւ որտեղ անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել, հաճախորդների սպասարկումը կարող են սկսել անմիջապես հաստատություններում՝ քաղաքային իշխանությունների ցուցումի համաձայն: Սակայն հասարակական սննդի այդ կետերի թողունակությունը կկազմի առավելագույնի 50-70 տոկոսը:

Ռեստորան մտնելիս այցելուները պարտավոր են ներկայացնել առողջության «կանաչ» QR-կոդ եւ թեստի բացասական արդյունք: Հունիսի 27-ին եւ 28-ին Շանհայում COVID-19-ով տեղային վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հայտարարել է առողջապահության քաղաքային կոմիտեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս