Պատվիրակության անդամ Մեհդի Թաջը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊԿ) նախկին անդամ է։
Հեռագրի համաձայն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ նոր կոալիցիան տեղեկատվություն կփոխանակի, կհամակարգի դիվանագիտական ջանքերը և կապահովի պատժամիջոցների պահպանումը։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ապրիլի 29-ին «Հեզբոլլահ»-ի հինգ զինյալի է ոչնչացրել, որոնք մոտեցել էին Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ռազմական դիրքերին։
Իսրայելի ռազմական ուժերի միջամտությունը տեղի է ունեցել Հունաստանի մոտ գտնվող միջազգային ջրերում։ Ակտիվիստները X-ում գրառման մեջ «անօրինական գործողություն» են որակել իսրայելական կողմի քայլերը։
Ռումինիան պատրաստ է միավորման գործընթաց սկսել Մոլդովայի հետ, եթե հանրապետության բնակիչները նման ցանկություն հայտնեն, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը իրենց զրույցի ընթացքում հստակ ուղերձ են հղել Վլադիմիր Զելենսկիին և աշխարհին, հաղորդում է AntiDiplomatico-ն։
Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Գայդուկևիչը «ստոր քայլ» է անվանել Զելենսկու կողմից Լուկաշենկոյի որդիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի համար «ամենաքիչ ծախսատար տարբերակը» կլինի ընդունել այն տասը պայմանները, որոնք Իրանն առաջադրել է իրավիճակը կարգավորելու համար։
Երկու օր է՝ հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է ՝ ՌԴ-ում «Ջերմուկի» մեծ խմբաքանակ է արգելափակվել, խախտումներ են հայտնաբերվել։ Օրերս հայտնի դարձավ, որ մակնշման «Անկեղծ նշան» («Честный знак») պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։
Բոլորին սպասում եմ ՀՀ-ում, ներառյալ Զելենսկուն. Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում հարցը. Նիկոլ Փաշինյան
Տպավորություն է՝ Ադրբեջանի լիազոր ներկայացուցչի հետ եմ խոսում. Փաշինյանը՝ լրագրողին
Նա նաև հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը գործում է միջազգային հանրության բարօրության համար, դրա անժամկետ երկարաձգման որոշումը ենթակա չէ վերանայման:
Հայ և ադրբեջանցի գործարարներն առևտրի ցանկը փոխանցել են Կառավարության միջոցով, հիմա ուղիղ են աշխատում. Նիկոլ Փաշինյան
Այո, Մուստաֆաևը հայ գործարարների հետ է հանդիպել, անուններ չեմ տա. Պարոն Մուստաֆաևը Ջուջևան չի գնացել. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի և հակառակը՝ Հայաստանի ադրբեջանցիների վերադարձի հարց. Նիկոլ Փաշինյան
Աշխարհում հակամարտությունների մեծ մասը չի ավարտվում պայմանագրի հիման վրա, դրանք սովորաբար ավարտվում են կողմերից մեկի կապիտուլյացիայով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձվել, ժողովրդավարական երկրներում այդպես է. Փաշինյան
Մուստաֆաևի այցը Հայաստան կարևոր իրադարձություն է՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի այցերը պատմական են. Նիկոլ Փաշինյան
Իրանը խստորեն դատապարտել է շրջափակումը՝ այն որակելով որպես հրադադարի խախտում։
Եթե ՍԴ-ն կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի ՀՀ ԱԺ։
Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված հրադադարի ռեժիմին, իսրայելական ավիացիան ու հրետանին շարունակում են ամեն օր գրոհներ իրականացնել Լիբանանի հարավի վրա։
Արմեն Հովասափյանը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու»:
Պաշտոնից ազատվել են Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Մահմութ Դեմիրթաշը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը և Անկարա նահանգի ոստիկանապետ Էնգին Դինչը։
Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը քննադատել է իշխանություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չտրամադրելու համար։
Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։ Նրա ծրագրում ներառված են հանդիպումներ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտաքին գործերի նախարար Կոշերբաևի հետ։
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ակնկալում են, որ 9 անհետ կորած միգրանտների մարմինները ծովի ալիքներն ափ կբերեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ աշխարհը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ աշխարհի։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։