Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիան աշխարհի մասշտաբով ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող երկրների եռյակում է: Արտերկրում Թուրքիայի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը 2025-ի դրությամբ կազմել է 264:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանն է։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան աշխարհում առաջին տեղում է հնագիտական պեղումների ոլորտում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման АИ-95 բենզին․ այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բացել է «Հաղթանակի զբոսայգի»։
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին:
Բեթղեհեմի Ծննդյան տաճարը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ լի էր հավատացյալներով։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «Փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը»։ Դրանով ձեռք է բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում:
Տարածաշրջանային 3+3 ձևաչափը հատկապես արդիական է հիմա, հուսանք՝ Երևանն ու Բաքուն շուտով համաձայնության կգան հաջորդ հանդիպման անցկացման շուրջ. Զախարովա
Ապահովել ենք Սամվել Կարապետյանին հյուպատոսական հասանելիություն, հետևում ենք իրավիճակին, սա ինչպես կմեկնաբաներ Կալլասը. Զախարովա
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին հանձնարարել է Եգիպտոսի դեսպանատներին ավելի ակտիվորեն մասնակցել երկրից դուրս բերված պատմական արժեքների վերադարձման գործին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՌԴ-ն, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով, ասել է՝ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»։
Նախօրեին հայտնի դարձավ՝ փետրվարին Հայաստանն ընդունելու է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին հաղորդեց՝ փետրվարին սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց։
Չժան Սյաոգանը հիշեցրել է, որ 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռների բոլոր թռիչքները կատարվում են միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ։
Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ ԻՊ կողմնակիցներն այս շաբաթ ակտիվորեն հարձակումներ էին պլանավորում ամբողջ Թուրքիայում, մասնավորապես՝ ոչ մուսուլմանների դեմ։
Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օրերս տեղի է ունեցել ԱՄՆ-ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ բարձր մաքսատուրքերը պատճառաբանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումներով։
Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ իսրայելական ուժերը դեկտեմբերի 25-ի լուսաբացին ներխուժել են Քֆարքելա բնակավայր և խոշոր պայթյուն են իրականացրել շենքերից մեկում։
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան մահացել է 83 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Պուշկինի թատրոնի մամուլի ծառայությունը։
Կրեմլը նշել է, որ դա անկիրթ և դառնացած ուղերձ է, և որ Զելենսկին, ընդհանուր առմամբ, ոչ այնքան ադեկվատ մարդու տպավորություն է թողնում։
Այս պայթյունը հերթական հարձակումն է Նիգերիայի հյուսիսային շրջանում, որտեղ երկիրը պայքարում է մի քանի զինված խմբավորումների, այդ թվում՝ «Բոկո Հարամ»-ի և դրանից անջատված «Իսլամական պետություն Արևմտյան Աֆրիկայի նահանգ» խմբավորման դեմ։
Պատմությունն ու ճակատագիրն առեղծվածային են։ Քչերը նկատեցին, որ Ստեփանակերտում, որն անվանակոչվել էր Ստեփան Շահումյանի պատվին, ում կնքել էին Ստեփանոս նախավկայի անունով, փակվեց հայկական հարցի նախավերջին էջը, որը բացվել էր Սան Ստեֆանո քաղաքում…
Նշվում է նաև, որ ահաբեկչական գործողության կանխարգելման ընթացքում զոհվել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի երկու զինծառայող։
Այսօրվա ճեպազրույցում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում «Թրամփի ուղի» նախագիծըմ ինչից ի պատասխան նա ասաց՝ ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ի հետ երկկողմ ձևաչափով ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ կամ հուշագիր է նախապատրաստում։
Սուրբ Ծննդյան իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի 2026 թվականին։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Թաիլանդի զորքերն ավելի վաղ վերահսկողություն են հաստատել 225-րդ բարձունքից ոչ հեռու գտնվող Թա Քվայ հինավուրց տաճարային համալիրի նկատմամբ՝ այդ շրջանից դուրս մղելով կամբոջական ուժերին։