«Գեդեոնի կառքեր»-ն անվանումով գործողությունը ներառում է նոր տարածքների գրավում և պահպանում, Գազայի բնակիչների զանգվածային տեղահանում հյուսիսից հարավ և զինյալների թիրախների վրա հարձակումների ավելացում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա Իրան է մեկնում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին մասնակցելու նպատակով։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև շփում։
Միացյալ Նահանգներն ունի նոր սերնդի բալիստիկ հրթիռների արձակման տիեզերական վաղ նախազգուշացման համակարգ (SBIRS), սակայն այն չի կարող երաշխավորած տարբերակել մարտագլխիկները կեղծ թիրախներից
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
Պերուի հարավում գտնվող Այակուչոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին։
Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է` հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքները ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում:
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպում։
Դեսպանությունը հավելել է, որ դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է երկու երկրների պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Նորվեգիայի բարեկամ ժողովրդին։
Վրաստանում մի քանի հայկական բեռնափոխադրող մեքենաների թույլ են տվել դուրս գալ արգելանքից, սակայն չպարզաբանված ու չհիմնավորված ստուգումների խնդիրը դեռևս լուծված չէ՝ հակառակ հանգամանքի, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր սովորականի պես։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդգծել է անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված այդ հարթակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։
Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներս Անիտա Անանդին՝ Կանադայի նոր արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ՝ ընդգծելով, որ նախընտրում է այս խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։
Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, ոնին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունն առաջ մղելու նպատակով, այս մասին տեղեկանում ենք RE:PUBLIC PRESS-ի էջից։
Թրամփն անցել է Զելենսկիին և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրվող օգնություն վերաբերյալ նրա պարբերաբար գանգատներին։
Գրիգորովը հավելել է, որ հրետակոծության հետևանքով վիրավորվել է 5 մարդ
Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է
Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում են նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոն սըր Լյուիս Հեմիլթոնը, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, սըր Էլթոն Ջոնը։ 40 տարեկանից ցածր ամենահարուստ բրիտանացիների ենթացուցակում են երգչուհի Դուա Լիպան, երգիչներ Հարի Սթայլզը և Էդ Շիրանը։
2025-ի ապրիլի դրությամբ Թուրքիան ճանաչվել է Եվրոպայում սննդամթերքի ամենաբարձր տարեկան գնաճ ունեցող երկիր։ Թուրքիայում սննդամթերքի գնաճի ցուցանիշը հասել է 36.1%-ի։