Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին X-ում գրել է Փաշինյանը:
Եվրահանձնաժողովը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և դրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, անցման վճարների վերացում, ինչպես նաև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի «լիբանանյան վերապահումը»։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ռուսաստանի կողմից հունիսի 15-ին իրականացված հարձակման հետևանքով վնասներ են արձանագրվել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Մասնավորապես, ռուսական դրոնի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մայրավանքի գլխավոր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ նշելով, որ չկան զոհեր կամ վիրավորներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «դժվար մարդ», ինչպես նաև խիստ քննադատել է նրան այն հարձակումների համար, որոնք քիչ էր մնում տապալեին ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագիրը։ Թրամփն այս հայտարարություններն արել է The New York Times-ին տված հարցազրույցում։
Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման TRIPP նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում։ Այս մասին Ադրբեջանի նախագահը գրել է «X»-ի միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ներդրումը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի նախագահի հետ հարցազրույցին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելուց հետո, նշված է եվրոպական չորս պետությունների համատեղ հայտարարությունում:
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Մոն-Ռեպո այգում, որից հետո շարասյունը շարժվել է շվեյցարական քաղաքի փողոցներով։ «No G7» կոալիցիան հայտարարել է, որ բողոքի նպատակը «ֆաշիզմի և իմպերիալիզմի» դատապարտումն է։
«Եվրոպական միության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալության» (EUAA) հրապարակած «Ապաստանի զեկույց 2026»-ի համաձայն՝ նվազել են Թուրքիայի քաղաքացիների կողմից ԵՄ երկրներին ներկայացվող ապաստանի դիմումները։
Աղետը տեղի է ունեցել Բաթլեր Մեմորիալ օդանավակայանի մոտակայքում, որը գտնվում է Կանզաս Սիթիից մոտ 105 կմ հարավ։
Ճանապարհային անվտանգության փորձագետները նշում են, որ անվտանգության բարձրացումը պահանջում է համալիր միջոցառումներ՝ ներառյալ էլեկտրահեծանիվների օգտագործման կարգավորումը, ենթակառուցվածքի զարգացումը և պաշտպանիչ սաղավարտների հնարավոր պարտադիր կիրառումը։
Եթե Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը շուտով ավարտվի, Վրաստանի տնտեսական աճը 2026 թվականին կհասնի 6,5 տոկոսի. ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի հրապարակած զեկույցում։
Քաղաքացիները քվեարկում են «Ոչ 10 միլիոնանոց Շվեյցարիային» առաջարկի շուրջ, որը ներկայացրել է աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP)։
Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Պադրոն համայնքի Էրբոն շրջանում, ուրբաթ բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի մեկուսացվել և արդեն ոչնչացրել է մոտ 330 հեկտար տարածք, հայտնում է Euronews-ը։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանն է։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի»,- նրա խոսքերն է փոխանցել նախագահի մամուլի ծառայությունը։
«Մենք ապրում ենք Ալցհայմերի հիվանդության հետազոտությունների ոսկե դարում, և ես չափազանց ոգևորված եմ։ Տասնամյակներ տևած անհաջողություններից հետո հորիզոնում վերջապես նշմարվում են այնպիսի բեկումնային հայտնագործություններ, որոնք ընդունակ են փոխել այս հիվանդության զարգացման ընթացքը»։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը զինվորականներին հանձնարարել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել ԱՄՆ-Իրան բանակցությունները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը խոսեց նաև TRIPP նախագծի հեռանկարի մասին։
AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 14-ին նախատեսված Բաքու–Նախիջևան–Բաքու ուղղությամբ չվերթները չեղարկվել են Նախիջևանում պահպանվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Կողմերը նաև պայմանավորվել են, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ապագայում կրկին կայցելեն Ռուսաստան։
Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ամպրոպի և անձրևի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակը Մոսկվայում և մարզում կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ը, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետկենտրոնի տվյալներին։
«Արևմտյան Ադրբեջանը» պատմական հայեցակարգ չէ, այլ հիբրիդային պատերազմի գործիք։ Այն աղավաղում է պատմական հիշողությունը, քողարկված ձևավորում տարածքային հավակնություններ, փորձում մոբիլիզացնել հասարակությունը հորինված «կորսված հայրենիքի» գաղափարի շուրջ։
X սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ նա նշել է, որ այս հարցի շուրջ լիակատար համաձայնություն կա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», — հայտարարել է Նեթանյահուն։