Իրանի հրթիռային հարձակումները ԱՄԷ տարածքում ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ անկախ քաղաքացիական բնակչության թվից։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
Թուրքիայում քրեական հետաքննություն է սկսվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի նկատմամբ՝ դատարանի հասցեին հնչեցրած հայտարարությունների պատճառով։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է երկրի ծրագրերը, ըստ որի Աքքույու ատոմակայանի չորս ռեակտորներից բացի պետք է կառուցել ևս ութ խոշոր ատոմային էներգաբլոկներ։
Նշվում է, որ դա տեղի կունենա մարտի 16-ից:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից։
Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հարցում: Այս մասին ասել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք տեսել ենք հսկայական ներուժ, մասնավորապես առևտրի ոլորտում։ […]
Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է:
Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է դիմակայել նավթի գների կարճատև թանկացմանը՝ մինչև չորս շաբաթ, նախքան քաղաքական վնասը կդառնա անդառնալի, հայտնում է Politico-ն։
Ադրբեջանն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Իրանից Եվրամիության երկրների քաղաքացիների տարհանման հարցում: Այս մասին ասել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա մերժել է ԵՄ-ին ուղղված կոչերը՝ վերադառնալ ռուսական էներգիա գնելուն, ինչը կազմակերպությունը դադարեցրել է 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) փորձագետները մտավախություն ունեն, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խախտումը կհանգեցնի աշխարհում սննդամթերքի գնի աճի։ Այս մասին ասվում է մարտի 10-ին կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ։
Լիբանանի սոցիալական հարցերով նախարարը Հանին աս-Սայիդը մարտի 11-ի առավոտյան նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի հարձակման սկզբից ի վեր մոտ 780000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Դրանցից 120000-ը բնակվում է ապաստարաններում։
ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում խոցել է ավելի քան 5,500 թիրախ, այդ թվում՝ ավելի քան 60 նավ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Պենտագոնի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը:
ԱՄՆ գլխավոր դատախազ (արդարադատության նախարար) Փեմ Բոնդին իր հասցեին հնչող հաճախակի դարձած սպառնալիքների պատճառով սկսել է բնակվել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկում։ Այս մասին գրում է The New York Times թերթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ քննարկել է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ստրասբուրգում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն եւ որտե՞ղ է եղել ու երբ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կորցնում է ժողովրդականությունը նույնիսկ Եվրախորհրդարանի իր կողմնակիցների շրջանում այն կոշտ ելույթից հետո, որում նա ԵՄ-ին կոչ է արել անցնել ագրեսիվ արտաքին քաղաքականության։
Ամերիկյան Boeing կորպորացիան Իսրայելի հետ կնքել է 289 միլիոն դոլարի նոր պայմանագիր՝ մինչև 5000 նոր գերճշգրիտ խելացի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները։
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել հարվածները Իրանի տարածքին՝ մտավախություն ունենալով, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ռազմական գործողությունը և այս կամ այն պատրվակով հայտարարել իր հաղթանակի մասին։ Այս մասին, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։
Իրանցի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, քանի դեռ չեն հասել հակառակորդի լիակատար կապիտուլյացիայի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում երկրում վնասվել է 19 734 քաղաքացիական կառույց։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների, արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ»,-այս մասին նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2026թ. տարեկան զեկույցում:
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի» աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ»:
Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ արգելել է Լոնդոնում մարտի 15-ին կայանալիք իրանամետ երթը՝ հակաիրանական ցուցարարների հետ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը մարտի 2-ից ի վեր հասել է 570-ի, իսկ 1444 քաղաքացի ստացել է վիրավորում։ Այս մասին նշված է Լիբանանի կառավարությանը կից գործող ճգնաժամային կենտրոնի զեկույցում։
Անկախ Քուրդիստանը ձեռնտու չէ մերձավորարևելյան որևէ պետության, կարծում է ռուսաստանցի արևելագետ Վլադիմիր Ավատկովը։
Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանության X-ի էջում կատարված գրառումից և տեսանյութից:
Իրանի միացյալ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ այսուհետ Մերձավոր Արևելքում բանկերն ու ֆինանսական հաստատություններն իրենց համար դարձել են թիրախ են։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։