Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին. այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հունիսի 25-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), որին միացան ԱՄՆ 47 կոնգրեսակկներ, նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի՝ հունիսի 25-ին, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը՝ հավելելով, որ այն տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում։ Այս մասին Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը` պատասխանելով news.am-ի հարցին։
Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը։
«Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է»,- ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ու АзТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան: Այս մասին «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակագում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բարսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։
ԱԽ քարտուղարը վստահեցնում է` Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում։
Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2328.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 28.94 դոլար
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։
Իրաքի ներքին գործերի նախարարությանը կից գործող սահմանապահ ուժերի հրամանատար Մուհամմադ ալ-Սիեդին հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի սահմանների անվտանգությունն էլ ավելի բարելավելու նպատակով կգործարկվեն 8 փուլից բաղկացած ծրագրեր։ Նա մասնավորապես նշել է, որ Իրաքի սահմանային անվտանգությունը բարելավելու համար 8 փուլից 2-ը կանցկացվի Թուրքիայի, իսկ 6 փուլը՝ Իրանի հետ։
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:
Օրերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից՝ Պաղեստինի անկախության ճանաչմանը, նկատել էր, որ դա այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում:
2023 թվականին Անտարկտիդայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել, չնայած այն հանգամանքին, որ տարին եղել է ռեկորդային ամենաշոգը, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի փոխնախարար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։
«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Պաշտոնական Թեհրանում շատ լավ հասկանում են, որ սահմանային հնարավոր փոփոխություններից ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշում է ընդունել մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զրոյացնել չորացրած կոկոսի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Իտալիան այս տարվա մայիսին առաջ է անցել Ռուսաստանից դեպի Վրաստան կատարած փոխանցումների ծավալով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խորհրդականների հնարավոր ծրագիրը նրա վերընտրվելու դեպքում պետք է հաշվի առնի իրավիճակը ռազմաճակատում, Մոսկվան պետք է ծանոթանա ծրագրի մանրամասներին՝ այն գնահատելու համար: Տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։