Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք
Մենք համալսարաններից եկած ստաժորներին մեր դիվանագետների հետ ուղարկել ենք այնտեղ, որպեսզի նրանք ականատես լինեն պատմությանը
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը կալանքի են վերցրել 11 հազար տոննա մաքսանենգ նավթով նավ: Ինչպես հոկտեմբերի 31-ին հաղորդում Է Fars գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Պարսից ծոցում:
Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ հանդիպումը
Twitter-ի նոր ղեկավարությունը կրճատումների «առաջին փուլի» ընթացքում պլանավորում է հեռացնել ընկերության անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին:
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։
Վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով։
Վրացական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ երկրի արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ ինն ամսվա ընթացքում աճը կազմել է 37,4 տոկոս:
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 31-ին սկսել են Vigilant Storm հնգօրյա զինավարժանքները շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ. ռազմաօդային ուժերի՝ նման մասշտաբով զորավարժություններ չեն անցկացվել գրեթե հինգ տարի:
Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։ Այն տեղի է ունենում Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ ավանդաբար, ինչպես Բոչարով ռուչեյ նստավայրում, Պուտինն ընդունում է արտասահմանցի հյուրերին։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը կովկասյան վեճի կարգավորման ճիշտ ճանապարհ է համարում «3+3» ձեւաչափով հանդիպումները եւ տարածաշրջանային մեխանիզմը, տեղեկացրել է Mehr-ը։
Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:
Հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի տարածքում, որը գտնվում է Իրանի հարավում:
Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը նշել է, որ այցը դրական դեր կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Չիկագոյի ապրանքային սակարանում ցորենի դեկտեմբերյան ապառնագրի գինն ավելի քան 6 տոկոսով աճել է հացահատիկային գործարքից ՌԴ-ի դուրս գալուց հետո, վկայում են սակարակությունների տվյալները:
Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: Այն ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները, թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ […]
Ֆրանսիան ԵՄ-ի գործընկերների հետ միասին զբաղվում Է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ցամաքային երթուղու մշակմամբ՝ «պարենային գործարքին» Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելուց հետո:
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունեց ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունված այդ հայտարարությունը և միասնական կամքը, որն արտահայտվել է բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:
Ինչպես նշել Է դիվանագետը, միջոցառումը կկայանա ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի նախագահությամբ: Դրան կմասնակցեն ՇՀԿ-ի անդամ պետությունների եւ դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարները եւ այլ ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում հորդորել է «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հնդկաստանի Հուջարաթի նահանգի Մորբի քաղաքում հետիոտն կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 132-ի, եւս երկուսը համարվում են անհետ կորած, որոնողական գործողությունն աղետի վայրում մոտենում Է ավարտին, հայտարարել է նահանգի ներքին գործերի նախարար Հարշ Շանգհավին:
Թուրքիան լիբերալ ժողովրդավարության ինդեքսով զբաղեցրել է 147-րդ հորիզոնականը 179 երկրների շարքում: Ինդեքսը կազմել է Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության բազմազանությունների ինստիտուտ»-ի (V-Dem) կողմից:
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին կոչ է արել վերանայել հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումը եւ շտապ վերսկսել այն, հայտնում է Reuters-ը։
Եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում, Սպիտակ տունը կարող է բանակցել Ռուսաստանի հետ, գրում է The National Interest-ի սյունակագիր Մեթյու Մեյը։
Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով։ Ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն․
Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը և ասել, որ Միացյալ Նահանգները բաղկացած է 54 վարչաքաղաքական միավորներից, հայտնում է Fox News-ը։