
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Իրան. ISNA

Վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով։
Ըստ ISNA-ի՝ այցի ընթացքում Սաադ-Աբադ պատմամշակութային համալիրում Հայաստանի վարչապետին պաշտոնապես կդիմավորի Իրանի նախագահը։ Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենա բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպումը:
Նախաստեսվում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրում։