
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է արցախյան թեմային

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Աքդենիզի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ համառոտ անդրադարձ է արել արցախյան թեմային։
Նա շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային մակարդակի:
«Ջան Ադրբեջանին ցուցաբերած մեր աջակցության շնորհիվ վերջ տրվեց 30 տարվա անարդար օկուպացիային: Ու հիմա տեսնում ենք, թե ինչպես են զարգանում և վերելք ապրում օկուպացիայից ազատագրված տարածքները:
Այդ հողերը Ֆիզուլիի ու Զանգիլանի օդանավակայանների բացումով արդեն կապվեցին աշխարհի հետ: Մենք համալսարաններից եկած ստաժորներին մեր դիվանագետների հետ ուղարկել ենք այնտեղ, որպեսզի նրանք ականատես լինեն պատմությանը»,- եզրափակել է Չավուշօղլուն։