
Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է ռուսական նախագիծը. Փաշինյանը՝ Պուտինին

Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ:
Նա նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ:
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի սահմանի անվտանգության ուժեղացումը: