
«Հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ, պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն»․ Պուտինը՝ Փաշինյանին

Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։ Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ ունեք (Փաշինյանը:- խմբ.) դրա քաղաքական կամքը։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան», – ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։