Twitter-ի նոր ղեկավարությունը պլանավորում է հեռացնել անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին. Washington Post
Twitter-ի նոր ղեկավարությունը կրճատումների «առաջին փուլի» ընթացքում պլանավորում է հեռացնել ընկերության անձնակազմի մոտավորապես մեկ քառորդին: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով կորպորատիվ փաստաթղթեր, գրել է, որ Իլոն Մասքը ցանկանում է Twitter-ի աշխատակիցների 75 տոկոսին հեռացնել այն գնելու դեպքում: Bloomberg գործակալության համաձայն, Մասքն ավելի ուշ Twitter-ի աշխատակիցներին հաղորդել է, որ չի պլանավորում ընկերության անձնակազմի 75 տոկոսին հեռացնել դրա ձեռքբերման դեպքում: «Թիմը (Twitter-ի նոր ղեկավարների) որոշում է ընդունում այն մասին, որ, ինչպես սպասվում է, լինելու է հեռացումների առաջին փուլը, որոնք կվերաբերեն անձնակազմի մոտավորապես քառորդ մասին»,-ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ:
Թերթի տեղեկատվությամբ, հեռացումները կվերաբերեն ընկերության գործնականում բոլոր բաժիններին: Ըստ աղբյուրների, նոր ղեկավարությունը նաեւ հետաքրքրվում է Twitter-ի գործունեության բոլոր ասպեկտներով, այդ թվում՝ կոնտենտի արդիականացմամբ, «սպամների դեմ պայքարով եւ «առաջիկա ընտրությունների հետ կապված ռիսկերով»: Ավելի վաղ Մասքը վերջնականապես ավարտել է սոցցանցի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: ԶԼՄ-ները հաղորդել են, որ Twitter-ը ղեկավարող Փարագ Ագրավալը հեռացվել է ընկերության մյուս ղեկավարների հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: