Ինչպես և Հայաստանում, Վրաստանում նույնպես վրացական ծագման օլիգարխներն օգտագործվում են դրսի ուժերի կողմից Վրաստանում ցանկալի օրակարգ թելադրելու նպատակով: Կասկած չկա, որ օլիգարխիան չարիք է և դա չի ծառայում սեփական ժողովրդին:
«Հայաստանում, թե սփյուռքում այսօր ամեն մարդ հրաժարվեց. պասիվություն են ցուցաբերում, հոգնեցին, անտարբերություն են ցույց տալիս Արցախի իրավունքի վերաբերյալ։ Անհասկանալի է, որովհետև այդ ժողովուրդն իր հողից դուրս է դրվել, և այդ ժողովրդի իրավունքները դեռ մնում են»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը։
ԱՄՆ եւ Եվրամիության իշխանությունները կոչ են արել հետաքննել բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր հայտարարությունում նշել է, որ միջազգային եւ տեղի դիտորդները «ազատ եւ արդար չեն ճանաչել ընտրությունները»։ «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները եւ միանում միջազգային եւ տեղի դիտորդների կոչերին՝ իրականացնելու հետաքննություն»,- […]
Իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է հանդես եկել Եգիպտոսի նոր առաջարկին։Եգիպտոսը Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին հիմնական միջնորդն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում:
2009 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԼԴԿ-ի գլխավորած իշխող դաշինքն ընտրությունների արդյունքներով չի կարողացել ստանալ խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին. այն ժամանակ երկրում իշխանությունը մի քանի տարով անցել էր այժմ գոյություն չունեցող Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությանը:
Բաալբեկ-Հերմել նահանգում ռմբակոծությունների հետեւանքով սպանվել է երկու, վիրավորվել հինգ մարդ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:
Արաղչին ընդգծել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին ճիշտ ժամանակին։
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում։
ԲՐԻԿՍԻ վերջին՝ կազանյան գագաթնաժողովի աշխարհաքաղաքական նշանակության ու ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի՝ այդ կառույցին անդամագրվելու հեռանկարների շուրջ քննարկումներ կատարելիս ու տեսակետներ ձևավորելիս, նախևառաջ, անհրաժեշտ է որոշակի պատկերացում կազմել այդ կառույցի տնտեսական ներուժի և քաղաքական հնարավոր նկրտումների վերաբերյալ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է Խարկովին եւ մարզին ՌԴ-ի հասցրած հարվածի հետեւանքները։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ, ինչպես սպասվում է, կհանդիպի ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ և կքննարկի միջազգային անվտանգության հարցեր
Բլինքենի խոսքով՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները։
Դուք կարծում եք, թե Եվրամիությունն ուզում է ունենալ անմիջական սահման այդ վառոդի տակառի հե՞տ:
Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության նշանակությունը պահպանելու հարցում։
Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտարարել է, որ այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր իսրայելցի և իրանցի գործընկերների հետ՝ ձգտելով խուսափել «աղետալի» տարածաշրջանային պատերազմից՝ Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո:
1919 թվականին գումարվեց Վրաստանի հիմնադիր ժողովը, որին առաջին անգամ մասնակցեցին կանայք` ունենալով ոչ միայն ձայն տալու, այլև ընտրվելու իրավունք։ Պատվիրակ դարձան հինգ կանայք, ինչը նոր քայլ էր երկրի քաղաքական պատմության մեջ։
Եգիպտոսը Գազայի հատվածում երկօրյա զինադադար է առաջարկել՝ մի քանի պաղեստինցի բանտարկյալի դիմաց 4 իսրայելցի պատանդի ազատ արձակելու համար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր իրավունքները՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Իսրայելի վերջին ագրեսիայի լույսի ներքո, գրում է Mehr-ը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում, որը տեղի կունենա Բուդապեշտում։
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը վստահ է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է ընդունեն Ուկրաինան։
«Լացով ու ծիծաղով ասացինք՝ Շուռնուխի այս հատվածը մի հանձնեք, հայկական է, մեզ ասում էին՝ որոշված բան է, թույլ մարդիկ եք, իրավունք չունեք նման միջազգային հարցեր առաջ քաշեք»,- ասաց մեր զրուցակիցը և ընդգծեց՝ Շուռնում 13 տները, որոնք հանձնվեցին թշնամուն ու դրանց փոխարեն կառուցվեցին նորերը, տրվել են բնակիչներին և փաստաթղթի մեջ գրված է՝ պետության կողմից նվիրատվություն։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաների կոչ է արել։
Արհեստածին Ադրբեջանի բռնապետի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել:
Իհարկե, նայած մարդ, բայց հիմնականում երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, քեզ կարող է տիրել ապատիան և ինքնախաբեությունը, մանավանդ այս օրերին։ Հիմա արդեն ընդունված է ասել՝ 2018-ից կամ 44-օրյա պատերազմից հետո կարծես ինչ-որ սահման դնենք։ Բայց այդ սահմանները պետք է փոքր-ինչ հետ տանել և տեսնել, թե այդ ապատիան երբվանից է գալիս։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը այցով կժամանի Վրաստան, հայտնում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը։