![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-07-Feb-2025-09-28-PM-4625.jpg)
ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և հետաձգել է ևս 3 իսրայելցի պատանդների անունների հրապարակումը, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
ՀԱՄԱՍ–ը պետք է հայտարարեր 3 պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 8–ին, սակայն նախատեսված վերջնաժամկետն անցել է, և անունները չեն հրապարակվել: Դեռ պարզ չէ, թե անունների հրապարակման այս ուշացումը կազդի՞ պատանդների ու գերիների նախատեսված փոխանակման վրա, թե՞ ոչ:
Համասը մեղադրում է Իսրայելին՝ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի համաձայն՝ սնունդ ու այլ հումանիտար օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարների մուտքը ձգձգելու մեջ: