5 տարվա ընթացքում Թուրքիան 126 միլիարդի արտահանում է կատարել Ծոցի երկրներ
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2020-2024-ի արտահանման ծավալների տվյալները Ծոցի երկրներ։ Թուրքիան մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Իրաքի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Իրանի և Օմանի միջև վերջին շրջանում ակտիվ փոխայցելությունները և տնտեսական համաձայնագրերը նպաստել են առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
5 տարվա ընթացքում՝ 2020-2024 թվականներին, գրանցվել է Թուրքիայից 126 մլրդ 696 մլն 510.000 դոլարի արտահանում Ծոցի երկրներ։
2020-2024թթ ամենաշատ արտահանում կատարվել է Իրաք՝ 59.8 մլրդ դոլար։ Այս ընթացքում եռապատկվել է նաև արտահանումը դեպի ԱՄԷ՝ 2.8 մլրդ դոլարից հասնելով 8.3 մլրդ դոլարի։