![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանին ռազմագերիների, անհայտ կորածների հարցերն են քննարկել
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/geri.png)
Փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների միջև երկկողմ հիմունքներով քննարկումները շարունակելու վերաբերյալ: