![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/462581228_1306985983634990_5036015815711333242_n.jpg)
Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարի աճել է 4.1 տոկոսով:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ներկայացնելով պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալները:
««Ռոսստատ»-ը ներկայացրել է առաջին գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի ՀՆԱ–ն աճել է 4.11 տոկոսով, այսինքն՝ պաշտոնական կանխատեսումից 0.2 տոկոսային կետով ավելի: Դա ավելին է, քան սպասվում էր»,– ասել է Միշուստինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը մինչև 2024 թվականի վերջ հասել է պատմական առավելագույնի և կազմել 200 տրլն ռուբլի։