![](/banners/BeFunky-design.jpg)
«Ի՞նչ պիտի անի նման իրադրությունում Հայաստանի ազգային, պետակամետ ղեկավարը… դրա փոխարեն մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար». Գեղամյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/Varujan-Gexamyan-11.jpg)
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան:
Ընդ որում` հրապարակային լարվածության:
Ի՞նչ պիտի անի նման իրադրությունում Հայաստանի ազգային, պետակամետ ղեկավարը: Ճիշտ է, ողջ ուժերը կենտրոնացնի` օգտվելու բացված այս փոքր հնարավորության պատուհանից:
Բայց դրա փոխարեն Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար: Առանց որևէ իրական օրակարգի:
Հենց ունեցանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն»: