![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-07-Feb-2025-08-01-PM-2094.jpg)
Մեքսիկան Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր՝ հունվարի 20–ից, ընդունել է ԱՄՆ–ից արտաքսված մոտ 11 հազար միգրանտի:
Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը։
Ըստ նրա՝ միգրանտների թվում են 2500 ոչ մեքսիկացիներ:
Շայնբաումը հավելել է, որ Մեքսիկան նաև արտաքսված միգրանտներին հայրենադարձրել է Հոնդուրաս: Նրա խոսքով՝ հայրենադարձությունները հարկադրաբար չեն եղել։