Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կպահի 611 հիմնական աշխատակիցների:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղում տալով՝ նաև հայտնել է, որ վարչակազմն ավելի վաղ  պլանավորել էր ամբողջ աշխարհում ավելի քան 10 հազար աշխատակցից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 300-ից պակաս աշխատակից պահել:

Աշխատակիցների կրճատման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 7–ի կեսգիշերին:

Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728