Բաժիններ՝

Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով ընտանիք է զոհվել

Լիբանանի հարավում գտնվող Տայր Հարֆա քաղաքում ընտանիք է զոհվել իսրայելական զորքերի կողմից իրականացված պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen-ը։ 

Ըստ տեղեկությունների՝ Տայր Հարֆա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հայրը և նրա երեք դուստրերը։ Իսրայելական ուժերը անցած գիշեր ևս մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։

Հաղորդվել է, որ Իսրայելի բանակը թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտներ։

Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս