Թուրքիայում տասնյակ մարդիկ են մահացել կեղծ ալկոհոլից
Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցվել է մահվան 33 դեպք։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«33 մարդ մահացել է կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերել թուրքական NTV հեռուստաալիքը։
Նահանգապետը նաև նշել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում 32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են։