![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը գերազանցել են կանխատեսումները. Պուտին
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Putin1.jpg)
Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն բարձր են կառավարության կանխատեսումներից, այլև համաշխարհային ցուցանիշներից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը դա համարում է աշխատանքային կոլեկտիվների, գործարար համայնքի և կառավարության, ֆինանսական իշխանությունների աշխատանքի արդյունք։
Նա նշել է, որ 2025 թվականին պետք է պահպանել տնտեսության կայուն աճի հետագիծը և հասնել գնաճի նվազման: Նրա խոսքով` Ռուսաստանը պետք է փոխի նաև տնտեսական աճի կառուցվածքը, զարգացնի առաջարկի տնտեսությունը։
«Կարևորագույն ուղղություններից մեկը առաջարկի տնտեսությունը զարգացնելն է։ Մենք պետք է փոխենք այդ աճի կառուցվածքը։ Արդեն ասել եմ, որ կարևոր է մեր երկրի բոլոր մարզերում ստեղծել նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր։ Եվ այդ ձեռնարկություններում աշխատանքը, իհարկե, պետք է հիմնված լինի և՛ կառավարման ժամանակակից սկզբունքների, և՛ նոր տեխնոլոգիական բազայի վրա», – նշել է ՌԴ ղեկավարը։
Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4,1 տոկոսով և հասել պատմական առավելագույնի՝ 200 տրիլիոն ռուբլու, իսկ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել Է պատժամիջոցները՝ ի տարբերություն նրանց, ովքեր սահմանել են դրանք։