Թեհրանի` Մահաթմա Գանդիի անունը կրող հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել։
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ժողովից:
Հարյուրավոր էջեր պարունակող հույժ գաղտնի փաստաթուղթը սահմանում է պաշտպանության համար անհրաժեշտության դեպքում առանձին մարմինների ու հիմնարկների գործողությունները, գրում է DW-ն։ Հանդիպմանը կմասնակցեն ոստիկանության, քաղաքացիական պաշտպանության, Գերմանիայի տեխնիկական աջակցության ծառայության (THW), գիտնականներ, էներգետիկ և լոգիստիկ ոլորտների, ինչպես նաև դաշնակից երկրների ներկայացուցիչներ,: Ծրագիրը պետք է պատրաստ լինի մարտի վերջին։
«Փաշինյանն ու նրա թիմն անխնա ծախսում են բյուջեի փողերը. Օրինակ, ըստ Ֆինանսների նախարարության, եթե 2018 թվականին մեկ անձից կատարվել է 1.1 միլիարդ դրամի գնում, 2019 թվականին՝ 16 միլիարդի, ապա 2022 թվականին թիվը հասել է 17.4 միլիարդ դրամի»,- ասաց Դերզյանը։
Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին: ՀՀ ԱԱԾ–ն հայտնում է, որ 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են վերջին շրջանում ադրբեջանական […]
«Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը» (EBRD) հայտարարել է, որ Թուրքիայում կատարված ներդրումները 2023-ին հասել են ռեկորդային ծավալների:
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է հրապարակել Թուրքիայի իրականացրած արտահանուների վերաբերյալ:
Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը թուրքմենական լրատվականների հետ զրույցում անդրադարձել է թուրքական ընկերությունների կողից Թուրքմենստանում իրականացված ծրագրերին:
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը հասել է 6,62 միլիարդ դոլարի։ Այս մասին նշվում է ամերիկյան Bloomberg Billionaires Index-ում:
Արցախի նախկին երեք նախագաների և ղեկավար կազմի մյուս 4 անդամների կալանքը Բաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սակայն սեպտեմբերյան իրադարձություններից հետո քիչ հավանական է, որ ներկայիս ստատուս-քվոյի պարագայում շատ հայեր վերադառնան Ղարաբաղ։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանը կարողանա իսկապես բանակցել և լավ առաջարկներ անել, գուցե դա հնարավոր լինի, այս պարագայում ՌԴ-ն էլ կարող է շարունակել իր ներկայությունը տեղում։
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում գոհացնող որակեց հանդիպման արդյունքները։ Նա նշեց, որ այս այցի գլխավոր թեման, իհարկե, իրավիճակն էր Գազայում և Իսրայելի գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Կարմիր ծովի ավազանում։
Իրանցի դիվանագետը նշել է, որ «ահաբեկիչները ներկա են ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի տարածքում, և Իրանն օգնում է նաև Բաղդադին այդ պայքարում»։
Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարողանա ազդել Մոնտրյոյի կոնվենցիայում ամրագրված դրույթների կիրառման վրա։
Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը կարող է նաև ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունը չճանաչելու որոշում:
Ներկայում Հունգարիայի խորհրդարանի աշխատանքում ընդմիջում է
«Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
Ըստ Վրաստանի ավտոճանապարհների վարչության հաղորդագրության՝ Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում հունվարի 24-ից սահմանափակումներ էին մտցվել ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով։
Ֆրանսիայի նախագահը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել 2023 թ․ սեպտեմբերին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովին։
Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը Թուրքիայի խորհրդանաի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո հայտարարություն է տարածել:
Ներկայումս Դանիայում վեց ուկրաինացի օդաչուներ F-16-երի համար վերապատրաստում են անցնում։ 2023 թվականի օգոստոսի վերջին Նիդեռլանդները հայտարարել է 42 ամերիկյան F-16 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, իսկ Դանիան խոստացել է 19 կործանիչ։
Իր հերթին Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։
Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ, ի սկզբանե, այսինքն՝ երկրորդ մեծ պատերազմից հետո, պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Կովկասում հանդես են գալու տանդեմով, ինչպես հենց պատերազմի ընթացքում։ Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ՀՀ իշխանությունների առաջարկած առանձին պրոյեկտը մի իրավիճակում, երբ հայ-ռուսական հարաբերությունները ևս առանձնապես լավ չեն, մեծ դժվարություններ է ունենալու, եթե չունենա լուրջ աջակից դաշնակցի տեսքով։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին Անկարայում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Հունվարի 24-ին ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել էին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի կողմից խոցված ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
Իսրայելցի նախարարն այն կարծիքին է, որ Թել Ավիվը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի խուսափի պատասխանատվությունից Իսրայելի դեմ «խամաճիկներ» օգտագործելու համար։
Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։