Չինաստանի բնակչության 82,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվող Հողի միջազգային օրվա կապակցությամբ։
Նա նշել է, որ այսօր միայն Ռուսաստանը գերձայնային զենք ունի, բայց վաղ թե ուշ այն կհայտնվի նաև մյուս առաջատար համաշխարհային տերությունների մոտ։
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ Pfizer պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը կազմում է 22,5 տոկոս, ասված է Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականների հետազոտության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է:
Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր «ներխուժման» դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ զգալիորեն անկում է ապրել Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ում ներառված «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների վարկանիշները:
Ինդոնեզիան դեկտեմբերի 24-ից սկսելու է 6 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թուրքիայում App Store-ի հավելվածների գները բարձրանալու են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 – 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում։
Գառնիկ Դավթյանի գնահատմամբ՝ միջանցքների վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի հայտարարությունները քաղաքական են. «Վլադիմիր Պուտինը ՀՀ ղեկավարը չէ, որ ծառայի հայկական շահին, նա առաջնորդվում է ռուսական շահով, նոր հետո՝ հայկականով: Լավ գիտենք, որ այսօրվա քաղաքական բալանսն այնպես է խախտված, որ Հայաստանը գրեթե սուվերենություն չունի: Միջանցքի տրամաբանությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, և նրանց ամբողջ քարոզչական դաշտը դրա դեմ է աշխատում, որ չլինի միջանցք, լինի ճանապարհ»:
Վրաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք:
Բահրեյնի Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը:
Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer – BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար:
Թուրքիայում տարադրամի փոխարժեքի մեջ նկատվող անբնական աճի պատճառով Թուրքիայի կենտրոնական բանկը ուղիղ միջամտություն է իրականացրել վաճառքի միջոցով: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձին են:
Թուրքիայում ֆերմերային տնտեսությունների թիվը վերջին 5 տարիներին նվազել է 26, իսկ վերջին 10 տարիներին 53 տոկոսով:
Նախօրեին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային 3+3 խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ ԱԳՆ հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130 հազար 661-ի:
Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ ձևավորվող տարածաշրջանային «3+3» խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը կայացավ նախօրեին Մոսկվայում:
Առնվազն երկու մարդ մահացել է Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում տորնադոյի հետևանքով տարեցների տան մասնակի փլուզման պատճառով:
Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան ոչ մարտական պայմաններում զոհվել է առանձին համակցված բանակի զինծառայող Նուրլան Հասանովը։
Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է դեկտեմբերի 10-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից: Այդ մասին ասվում է Facebook-ում ընկերության էջում զետեղված հաղորդագրության մեջ:
ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 9-ին հաստատել է Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն ստեղծելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
SpaceX ամերիկյան ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է, որ «խորհրդածում է» աշխատանքից հեռանալու մասին եւ քննարկում լրիվ դրույքով հանրահայտ բլոգեր դառնալու հնարավորությունը։
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3562 նոր դեպք, մահացել է 63 հիվանդ:
«Ալիևը փորձում է օգտվել թե՛ Հայաստանի դժվար իրավիճակից, թե՛ ռուս-ուկրաինական խնդրից, և հասկանալով, որ Հայաստանը թույլ է, իսկ Ռուսաստանն իր համար շատ ավելի կարևոր հարցով է զբաղված, Ալիևը փորձում է այսպիսի ճնշում գործադրել՝ հույս ունենալով, որ թե՛ հայկական կողմը կգնա զիջումների, թե՛ ռուսական կողմը, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ Ուկրաինայում, թե՛ Բելառուսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: