Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտները, եթե ներքաշվի Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումները մտահոգիչ են, քանի որ այդ ձգտումներն ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի են, և հայ գործընկերներին մենք այդ մասին բազմիցս ասել ենք»,- նշել է Գրուշկոն։

«Քաջ հայտնի է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, տնտեսության աճ է նկատվում երկրի համար առանցքային բոլոր ոլորտներում, և դա հսկայական առավելություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը, որը փորձում է նրան «պոկել» Ռուսաստանից ու մյուս բնական դաշնակիցներից, Հայաստանին ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս