Թուրքիան աշխարհում 1-ին նավն է ստեղծել, որը համալրված է ԱԹՍ-ով

Ամերիկյան «Business Insider» լրատվական կայքը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համալրումների վերաբերյալ։

Կայքը գրում է, որ Թուրքիան, Իրանը և Չինաստանը լուռ հեղափոխություն են անում ծովում, և դա ծովային պատերազմի դարաշրջանի սկիզբն է։ Նշվում է, որ վերոնշյալ երկրները նավի վրա գործարկել են աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Անդրադառնալով Թուրքիային՝ նշվում է, որ այդ երկիրն իր ռազմածովային ուժերը համալրել է ԱԹՍ-երով։ Մասնավորապես նշվում է, որ «TCG Anadolu»- նավը համալրվել է «Bayraktar TB3» և «Kızılelma» տեսակի ԱԹՍ-երով՝ դառնալով աշխարհում առաջին նավը, որի տախտակամածից հնարավորություն է տրվում ԱԹՍ-ներ գործարկել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930