
ԱՄՀ-ն նվազեցրել է 2025 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025-2026 թվականների համար։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի 2025 թվականի ապրիլի գլոբալ կանխատեսման մեջ (Global Economic Outlook)։
Երկրի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5,9 տոկոսով, 2025-2026 թվականներին հիմնադրամը 4,5 տոկոս աճ է սպասում։ Դա ավելի ցածր է, քան 2024 թվականի հոկտեմբերի կանխատեսումը․ այն ժամանակ 2025 թվականի արդյունքներով 4,9 տոկոս աճ էր սպասվում։
2025 թվականի արդյունքներով սպասվում է 3,2 տոկոս գնաճ, 2026-ին՝ 3,0 տոկոս (մարտի արդյունքներով 12-ամսյա գնաճը կազմել է 3,3 տոկոս)։
Գործազրկությունը 2024 թվականի արդյունքներով կազմել է 13 տոկոս, 2025 և 2026 թվականների արդյունքներով հիմնադրամն ակնկալում է համապատասխանաբար 13,5 և 14 տոկոս: