Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) առաջարկությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ չի մերժվել Թեհրանի կողմից:
Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն:
Վրացի բժիշկները երկրում հայտնաբերված կորոնավիրուսի 5596 նոր դեպքից Թբիլիսիում գրանցել են ախտահարման 3180 փաստ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Կորոնավիրուսի համավարակը կշարունակվի ոչ պակաս, քան մեկ տարի, մինչեւ COVID-19-ը դառնա սովորական սեզոնային հիվանդություն:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) զրկվել է ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորությունից: Հունվարի 12-ն այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կազմակերպության զեկույցը:
Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը հունվարի 12-ի դրությամբ գերազանցել է 240 միլիոն դոլարը: Այդ մասին հաղորդել է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Ատամեկեն»-ը: Հունվարի 11-ին անկարգություններից վնասի գումարը երկրում կազմել է 220 միլիոն դոլար:
Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ է չեղարկվել ձայն սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 313 միլիոն 497 հազար 756: Այդ մասին կայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 80 430-ով, ինչը դարձել է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում:
Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է 1news.az-ը:
«Նիկոլի համար խաղաղ իշխանավարությունը ՀՀ համար տարածքային ամբողջականության կորուստն է, ՀՀ քաղաքացիների անվտանգության խիստ վտանգված լինելու հանգամանքը, Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրսի իրադարձություններում միայն հայկական պետականության վարկի նվազեցում, արժանապատվության կորուստ և նվաստացում: Սա այն գինն է, որ Հայաստանը և Արցախը վճարում են՝ Նիկոլի իշխանավարումը երկարաձգելու և ապահովելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։
«Այդ հայելայինը նշանակում է՝ հետ քաշվեք Վրաստան, իսկ ավելի լուրջ. այդ հայտարարությունը վերլուծելիս պետք է հիշել, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, որը մինչև այս պահը չի հերքել, որ ինքը կրկնակի գործակալ է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է՝ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Հայաստանի դրածո իշխանության կողմից։
Սաուդյան Արաբիան ուրանի մեծ պաշարներ ունի և մտադիր է դրանք օգտագործել կոմերցիոն նպատակներով: Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալման Ալ-Սաուդը:
Այսուհետ, Հաագայի դատարանը հետևում է Ադրբեջանին հեռվից։ Հաշվի առնելով երկրում տիրող ռեժիմի տեսակն ու դրա տխուր հեղինակությունը` կապված մարդու իրավունքների և դրանց խախտումների հետ, սա ուրախալի փաստ է»
ՌԴ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում շատ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել:
Մասնավորապես, այդ որոշումները վերաբերում են Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններին:
«Առաջին հանդիպումից երևի թե մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, թեև երևի ընդհանուր առմամբ հայտնի են այն սցենարները, թե ինչ ուղիով կգնա բանակցային գործընթացը: Սակայն պետք է ուշադրություն հրավիրեմ նաև նրա վրա, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխություններ տեղի ունենում, այդ թվում՝ Թուրքիայում կարող են փոփոխություններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ հարակից գոտիներում, ուստի հստակորեն կանխատեսել որևէ ելք հնարավոր չէ»։
Ֆրանսիայում COVID-19 դեպքերի նոր ռեկորդ է գրանցվելու․ օրական ավելի քան 350 հազար դեպք։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։
Նիկոլ Փաշինյանի և հատկապես Արարատ Միրզոյանի ղեկավարած արտգործնախարարությունը վերածվել է այլևս ծայրաստիճան անհաջող, ուշացած հայտարարություններ տարածող գերատեսչության, կամ, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մամուլի ծառայության:
Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարող էր նշել, որ մեր սահմաններում էլ զորքի կարիք կա, մեր դիրքերից շատերում մարդկանց պակաս կա, ու մեզ մոտ ամեն մարդու առկայությունը կարևոր է։ Բոլորը կհասկանային, որ դա քաղաքական փախուստ է, բայցև, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ է անում ինքնուրույն՝ նկատի ունենալով Ղազախստանի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերություններում, բանակցային գործընթացներում, հետպատերազմյան հայտնի շնորհավորանքները, և, ըստ էության, Հայաստանի որոշակի վերապահումը ՀԱՊԿ գոծողություններին՝ թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո։
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ-ն անցկացրել է գերձայնային հրթիռի փորձարկում, դրա մարտագլխիկը թիրախը խոցել է հազար կիլոմետր հեռավորության վրա. փորձարկմանը հետեւել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Այդ մասին, հաղորդել է ԿԺԴՀ-ի Աշխատանքնային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմուն» թերթը:
Միացյալ Նահանգները միշտ հայտարարել է, թե ուրախ կլինի քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, եթե դրանք ստացվեն: Այդ մասին հունվարի 11-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և նրա կողմից ներկայացված դիմումը «Գուգլին»՝ հայկական անվանումները ադրբեջաներենով փոխելու վերաբերյալ, երկու տարբեր հարցեր են, սակայն մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։