Բաժիններ՝

2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի

Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը:

«Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ալ-Թուֆֆահ թաղամասի արևելքում թունել են պայթեցրել, որի հետևանքով իսրայելցի զինվորներ են զոհվել ու  վիրավորվել։

Պաղեստինի կառավարության տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 1827 պաղեստինցի, վիրավորել՝ ևս 4828-ը։ Բացի այդ, ավելի քան 420 000 մարդ բռնի տեղահանվել է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ վերջին 50 օրվա ընթացքում Գազայի հատվածում պարենային պաշարները խիստ պակասել են, իսկ անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները սպառվում են:

«Առողջապահական համակարգը ավերվել է, հացաբուլկեղենի արտադրամասերը փակվել են, և 2 միլիոն պաղեստինցիներ այժմ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունից, որն արգելվում է Իսրայելի կողմից», – նշվել է զեկույցի մեջ։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 240 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 931-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930