Նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Գերմանիայի կողմից Ուկրաինային արդեն տրամադրվել է 2 Patriot ՀՕՊ համակարգ:
«Աշխարհում, տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, եթե այս անգամ էլ մենք սխալվեցինք, կործանումն անխուսափելի է։ Սա այն իշխանությունն է, որը սյունեցի պահնորդին սպանած թուրք դիվերսանտին բռնեց, հետո հանձնեց թշնամուն՝ փոխարենը չպահանջելով որևէ հայ պատանդի»։
Սոչիում ապրիլի 13-16-ը ձնահոսքի սպառնալիքի պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: Վերահաս վտանգի մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։
«Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար առանձին կարող է նման բան անել, բայց մենք այս աշխարհում մեկուսացված չենք ապրում։ Հավատացեք, անհնար է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետև համոզված եղեք, որ մեկ շաբաթ հետո ինքն էլ չի կարողանալու բացատրել, թե այս կամ այն բանն ասելիս՝ ինչ նկատի ուներ»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում լայնածավալ ջրհեղեղներով պայմանավորված միջոցները խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ չեղարկել է այս տարվա հունիսի 13-14-ը նախատեսված Աստանայի միջազգային համաժողովը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում աննախադեպ ջրհեղեղի պատճառով առաջացած լայնածավալ ավերածությունների հետևանքները վերացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական միջոցներ խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է չեղարկել Աստանայի […]
Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունները:
«Այս իշխանության «լեգիտիմությունը» թույլ է տալիս ենթադրել, որ չի բացառվում՝ հաջորդ իշխանությունն այս իշխանության ստորագրած փաստաղթերը դենոնսացնելու է»,- ամփոփեց վերլուծաբանը՝ հենց դրանով պայմանավորելով նաև Բրյուսելի կողմից 4 տարվա կտրվածքով գումարների խոստումը:
Եթե չափից շատ կենտրոնանանք պատժամիջոցների վրա, ապա բաց ենք թողնելու գլխավորը՝ ժամանակն է վերականգնել ամերիկյան միջուկային արդյունաբերության մրցունակությունը, և դա չի կարելի անել պատժամիջոցների հիման վրա, քանի որ պատժամիջոցներն պետք է լինեն ժամանակավոր, նրանք պետք է փոխեն այլ պետության վարքագիծը։ Միացյալ Նահանգները պետք է ավելի լուրջ վերաբերվի միջուկային արդյունաբերությանը և ԱՄՆ դերին գլոբալ միջուկային էներգետիկայում՝ այն բարձրացնելով ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի: Կարծում եմ, ավելի լավ է մեր քաղաքական ու իրավական ջանքերն օգտագործել այս ուղղությամբ։
Նահանգի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ առնվազն յոթ մարդ արյունահոսող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ ինը ամսական երեխա:
Հաղորդվում է, որ կիրակի օրը Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում կկայացնի Իրանում և Իրաքյան Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչությունները երկուշաբթի օրը վերաբացելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին
Հաղորդվում է, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:
Համոզված եմ, որ ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։
«Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից»,– ասել է նա:
Նշվում է, որ այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը:
Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
NYMEX բորսայի ապրիլի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ապա-Էկոնոմիստ» գործակալությունը, վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները, հաղորդում է, որ 2023 թվականի ընթացքում Ադրբեջանից ֆիզիկական անձանց կողմից ԱՄՆ է փոխանցվել 54 միլիոն 800 հազար դոլար։ Այս ցուցանիշը 2,5 տոկոսով կամ 82 միլիոն դոլարով նվազել է նախորդ տարվա համեմատ։
Հայաստանում գործում է կեղծ, իմիտացիոն ժողովրդավարություն, որը դեմոկրատական սկզբունքով վարվող արտաքին քաղաքականությամբ փորձում է չեզոքացնել իրական ավտոկրատական ռեժիմներից բխող ավելի քան իրական մարտահրավերները։
Անցյալ տարի ծնվել էր իտալացի դիզայների և շվեդ մոդել Սանդրա Նիլսսոնի երեխան, որը Կավալլիի վեցերորդ զավակն էր:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Նրան ասել են՝ STOP, իրավիճակ է փոխվել։ Սա ասում են այն դեպքում, երբ անցել է անդառնալիության կետը, նրանց համար Փաշինյանն արել է ամեն ինչ՝ հանուն Արևմուտքի հանդիպել է Զելենսկուն, ԱԺ-ով վավերացրել Հռոմի ստատուտը»,- ասաց մեդիափորձագետը։
Ղազախստանի Ատիրաուսի շրջանում չորս նավթահոր է հեղեղվել։ Այս մասին հայտնում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդյունաբերական անվտանգության կոմիտեից։
Թեհրանը մի քանի արաբական երկրների միջոցով Վաշինգտոնին նախազգուշացնող հաղորդագրություն է փոխանցել:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել էին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Թուրքական «Fenerbahce» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Ստամբուլը, հյուրընկալվել էր հունական «Olympiacos»-ին։
Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյան-Օլաֆ Շոլց հեռախոսազրույց է տեղի ունեցել: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, և Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, ինչպես նաև՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։