Ի՞նչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա այսօրվա հարձակումը. Արթուր Խաչիկյան

Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա այսօրվա հարձակման որոշ հետևանքներ՝

1) Այլևս չկա միջազգային իրավունք կամ միջազգային հանրություն։

Այլևս չկա ՄԱԿ-ի կանոնադրություն։ Սա բիրտ ուժի աշխարհ է։

2) Այլևս չկա դիվանագիտություն։ Հարձակումը տեղի է ունեցել բանակցությունների կեսին։ Այլևս վստահություն չի լինի դիվանագիտության նկատմամբ։

3) Վստահություն չի լինի Միացյալ Նահանգների, նրա առաջնորդների և նրա խոստումների նկատմամբ։

4) Սա կհամոզի Իրանին և տարածաշրջանի ու աշխարհի մյուս երկրներին իրականում միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նրանք դա կդիտարկեն որպես նման ագրեսիան զսպելու միակ միջոցը։

5) Սա կհամոզի Ռուսաստանին, Չինաստանին և այլ երկրներին ստեղծել ավելի սերտ դաշինք և զսպել ԱՄՆ-ին և Արևմուտքին։ Նրանք չեն վստահի Արևմուտքին իրենց սեփական բանակցություններում, Ուկրաինայում կամ Թայվանի շւրջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30