Ադրբեջանի նախարարների կաբինետը խստացրել է երկրում գտնվելու կանոնները Ռուսաստանի քաղաքացիների համար: Դա հետեւում է կառավարության կարգադրությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին Չինաստան կատարած պաշտոնական այցից հետո Թեհրան վերադառնալիս Դուբայում հանդիպել է իր էմիրաթցի գործընկերոջ հետ:
Հ.Գ. Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ։
Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Իրանին վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը։
Ռուսաստանը բաց է վերականգնել ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն առաջին քայլը պետք է կատարի Վաշինգտոնը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ դրանք հնարավոր չլինի խախտել:
Ռուսաստանին ձեռնտու չեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջարկները՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու և այնտեղ ԵՄ և բրիտանական խաղաղապահներ տեղակայելու մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին իսրայելական լրատվամիջոցների նոր պնդումները, հայտնում է Mehr-ը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ria.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն, գրում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, հայտնում է Echo of the Caucasus Telegram ալիքը։
Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:
Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և արևմտյան առաջատար երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողություն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի և վայրէջքի սարքերի անսարքություններ, արգելակման համակարգեր և արտակարգ իրավիճակներում օդանավակայանի թռիչքուղու անբավարար երկարություն։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը եւս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաեւ Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից։
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը:
Սիրիայում «անցումային շրջան» է հայտարարվել մինչև 2025 թվականի մարտի 1-ը, և գործող կառավարությունը ժամանակավորի կարգավիճակ ունի, ինչը սահմանադրական և ինստիտուցիոնալ սահմանափակումներ է դնում նրա քաղաքականության վրա»,- ասել է Լավրովը։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ՝ քննարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից նախագահի պաշտոնում ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ Օրբելիանի պալատի մոտ հավաքված հանրությանը դիմել է հայտարարությամբ։
Pal Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը կատարել է ներքին չվերթ Սենտ Ջոնսից դեպի Հալիֆաքս, բռնկվել է վայրէջքի ժամանակ Հալիֆաքս-Ստենֆիլդ օդանավակայանի թռիչքուղու վրա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունն ավարտվել է, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռ, որում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. կործանվել է: 120 մարդու մահը պաշտոնապես հաստատվել է, հայտնում է BBC-ն։
Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է անհապաղ լուրջ գործողություններ ձեռնարկի Գազայի հատվածում բժշկական կենտրոնների և անձնակազմի վրա իսրայելական ռեժիմի կրկնվող հարձակումներին վերջ տալու համար, գրում է Mehr-ը։
«Transparency International-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության տվյալներով Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցչի նկատմամբ, որոնցից 45-ի անունները հրապարակվել են, իսկ մնացածները ենթարկվել են անանուն վիզային սահմանափակումների, վերջիններիս ինքնությունը հայտնի չէ։
Պաշտոնական պատվիրակությունը գլխավորող Արաքչին շաբաթ օրը այցելել է Չինաստան և հանդիպել իր չինացի գործընկեր Վան Յիի հետ:
Հայտնի է մահացածի ինքնությունը՝ պարզվել է, որ նա Բենդեր-Լենգեի ոստիկանության հետախուզության ղեկավար, կապիտան Մոջթաբա Շահիդին է։