
Եթե Իրանի դեմ պատերազմը երկարեց, քաոսին երանի ենք տալու. լինելու է անկառավարելի բրոունյան շարժում. Արտակ Զաքարյան
«Աստված անի՝ Իրան-Իսրայել պատերազմն ավարտվի քաղաքական հանգուցալուծմամբ, ու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք տան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար էլ հեշտ չի լինելու ուղիղ ներգրավվածություն ունենալ այս պատերազմի մեջ:
«Ներգրավվել՝ նշանակում է ռեգիոնալ մեծ կատաստրոֆա, Իրանից մեծ թվով փախստականների արտահոսք, Ադրբեջանի գործի աճ ու Սյունիք ներխուժում, մեր էներգետիկ ու պարենային անվտանգությանը սպառնացող խնդիրներ։ Դեռևս պարզ չէ՝ Ռուսաստանն ինչ ներգրավվածություն կունենա։ Հետևաբար՝ հույս ունեմ՝ մինչև ամսվա վերջ քաղաքական հանգուցալուծում կլինի։ Եթե երկարեց, քաոսին երանի ենք տալու, որովհետև նույնիսկ քաոսը կարելի է կառավարել։ Այստեղ անկանոն բրոունյան շարժում կլինի։ Հետևաբար՝ այստեղ խաղաղ, անցնցում իշխանափոխություն է պետք, որովհետև առաց թուրք-ադրբեջանական իշխանությունից կախվածության՝ ազգային իշխանությունը կարող է համադրելի շահերի տեսանկյունից ապահովել Հայաստանի բաժին անվտանգությունն ու քաղաքական շահեկան վիճակում հայտնվել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: