Իրանի արտգործնախարարը ժամանեց Մոսկվա. IRNA

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության, Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է խորհրդակցել Ռուսաստանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ՝ կապված Իսլամական Հանրապետության տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետ։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ երկուշաբթի օրը Մոսկվայում նախատեսված է իր հանդիպումը Պուտինի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանը և Իրանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և Մոսկվան ու Թեհրանը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում և համակարգում իրենց դիրքորոշումները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա մի շարք բանակցություններ կվարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30