Նման հարձակումները մեր լրատվամիջոցների վրա աննկատ չեն մնա ռուսական կողմից։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում սիմետրիկ արձագանքման միջոցառումների
Թուրքիան կարծում է, որ Իրանի ռազմավարական դիրքը Կովկասում անշեղորեն թուլանում է, հետևաբար, Անկարայի գնահատմամբ, այժմ կարող է պարտադրել իր ծրագրերը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ՝ թե՛ 2024 թվականը, թե՛ գալիք 2025 թվականը պարզապես թվեր են, որոնց հետ կապված հայ ազգի բոլոր մտածումները, աղոթքները, նվիրումը պետք է միախառնվեն ու դառնան նպատակ, աշխատանք, որը պետք է կազմակերպված լինի իմաստուն կերպով։
Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 68 անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ահազանգ է հնչել արևելյան, հյուսիսային և կենտրոնական շրջաններում. Ավելի ուշ հաղորդվել է ողջ Ուկրաինայում բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի մասին։
Հակառակ մարտահրավերներին և դժվարություններին, հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի ՀՀ-ի և ՌԴ–ի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները:
Չինաստանի կառավարության կողմից հովանավորվող խմբի հաքերները ներթափանցել են ԱՄՆ ֆինանսների նախարարության համակարգչային համակարգ և մուտք են գործել աշխատանքային համակարգիչներ և չգաղտնազերծված փաստաթղթեր։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Պանամայի պարտավորությունները սահմանվել են 1977 թվականի Պանամայի ջրանցքի և չեզոքության պայմանագրով և վավերացվել Կոնգրեսի կողմից։
Երկրաշարժը տեղի է ունեցել Սումգայիթ քաղաքից 107 կմ հյուսիս, հայտնում է Bes.media-ն։
Իշխանությունների անգործության ու անկարողության հետևանքով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից։ Ժամանակին ակտիվ դերակատարություն ունենալով տարածաշրջանային էներգետիկ համագործակցության հեռանկարային ծրագրերն առաջ մղելու գործում, հիմա Հայաստանն ընդհանրապես արհամարհված կարգավիճակում է։
Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան աշ-Շիբանին երկուշաբթի հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը Էր Ռիադ է լինելու Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի պաշտոնական հրավերով, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նախկին առաջին տիկինը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին 96 տարեկան հասակում։ Մարանաթա բապտիստական եկեղեցին, որտեղ ԱՄՆ նախկին նախագահը անդամ է եղել և երկար տարիներ դասավանդել է կիրակնօրյա դպրոցում, երկուշաբթի երեկոյան աղոթքի հսկում է անցկացնելու։
Սիրիայի նոր իշխանությունները մի քանի օտարերկրյա գրոհայինների են ընդգրկել երկրի զինված ուժեր, ներառյալ՝ ույղուրների, հորդանանցիների և թուրքերի, քանի որ Դամասկոսը փորձում է ապստամբ խմբավորումներին վերածել արհեստավարժ զինվորների, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրին:
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են, դրանք բարելավելու համար Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկել, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Սիրիայի վարչակազմի ղեկավարության, երկրի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի և այլոց հետ, հայտնում է РБК-Украина-ն։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։
Աշխարհի բնակչությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է գրեթե 82 միլիոնով։ Այդ տվյալները տրամադրել է Գերմանիայի աշխարհի բնակչության հիմնադրամը (Deutsche Stiftung Weltbev lkerung, DSW):
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը երկուշաբթի օրը կառավարության նիստում խնդրել է Արդարադատության նախարարությանը վերլուծել օրենսդրությունն ազգայնացման ոլորտում, որպեսզի իշխանությունները կարողանան վերականգնել ռազմավարական ակտիվները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Եթե հակիրճ բնութագրենք այդ նախաձեռնությունը, ապա այն ակներև հետապնդում է պատմաիրավական ակնհայտ հիմքերը հիմնովին կեղծելու, խեղաթյուրելու միջոցով, արդեն հիմնական օրենքի ուժով Արցախի հարցը նենգափոխելու, այն մեկընդմիշտ փակելու, Հայաստանից բռնազավթած տարածքները չվերադարձնելու համար իրավական հիմքեր ստեղծելու և մեր երկրի նկատմամբ նոր հավակնություններ ամրագրելու, այդ թվում՝ մեր երկրին նոր Սահմանադրություն պարտադրելու հստակ նպատակ։
Լեհաստանը նախատեսում է ավարտել սահմանամերձ պատի ամրացումը եւ փակել սահմանը Բելառուսի հետ մինչեւ հաջորդ ամառ, որպեսզի կասեցնի այն, ինչը համարում է Ռուսաստանի եւ Բելառուսի «հիբրիդային պատերազմ» անլեգալ միգրացիայի օգնությամբ, հայտնել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մացեյ Դուշչիկը Financial Times-ի հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը։
Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և փոխադարձ քայլեր է ակնկալում Դոնալդ Թրամփի վարչակազմից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, որը վերաբերում է անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին օրենքին, գրում է ՏԱՍՍ-ը:
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին օմանցի գործընկերոջ՝ Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ներառական կառավարության ձեւավորում Սիրիայում, տեղեկացրել է Mehr-ը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է երկրի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, տեղեկացրել է Al Arabiya-ն։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ դատարանը Սահմանադրության խախտում է համարել Զուրաբիշվիլու այցերը Եվրոպա՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու, սակայն կառավարող «Վրացական երազանքը» չի կարողացել հաստատել նրա իմփիչմենթը ձայների անբավարարության պատճառով։
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը առաջարկում է Բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ:
«2025-ը ոչ պակաս մարտահրավերային է լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին՝ ամփոփելով 2024թ. ընթացքում գրանցված ռեգիոնալ իրադարձություններն ու ներկայացնելով 2025թ. քաղաքական կանխատեսումները։