Իրանում իրավիճակի կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստը կկայանա հունիսի 23-ին

Ամերիկյան հարվածներից հետո Իրանում ստեղծված իրավիճակին նվիրված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նիստը կկայանա հունիսի 23-ին։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանում արտակարգ իրավիճակի կապակցությամբ ես վաղվա համար հրավիրում եմ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ»,- գրել է Գրոսսին X-ում։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի ուղղությամբ։ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չի ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30